Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Քաղաքականություն

Սեպտեմեբրի 5-ին Երեւանում անցկացվելու է համատեղ Գործողությունների ծրագրի մշակմանն ուղղված հայ-եվրոպական խորհրդակցությունների առաջին փուլը:

Գործողությունների ծրագրի առաջարկությունների նախնական փաթեթը հայկական կողմը Եվրոպական հանձնաժողովին եւ Եվրոպական հարեւանության քաղաքականություն ծրագրի հանձնակատարին հանձնել էր այս տարվա հունիսին: Իսկ եվրոպական կողմը 2005թ. օգոստոսին ՀՀ Կառավարությանը ներկայացել է ԵՀՔ ԳԾ-ում ներառվելիք առաջարկությունների իր փաթեթը:

Մշակվելիք Գործողությունների ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը եւ ԵՄ հետ հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը: Կողմերը քննարկելու են փաստաթղթում ներառված առաջնային ոլորտներում ձեռնարկվելիք քայլերը, այդ թվում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի եւ աղքատության նվազեցման հետ կապված եւ այլ հարցեր: