Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԿԱՐՆԵՐՈՎ ԵՎ ԿԱԴՐԵՐՈՎ

Քաղաքականություն

Բրազիլական Սալվադոր քաղաքի Ժորժի Ամադու համալսարանում, որն ունի ավելի քան 35 հազար ուսանող, օգոստոսի 22-27-ը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների շաբաթ: Այն նախաձեռնել էին համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը եւ եւ Սան Պաուլոյում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը:

Շաբաթվա ընթացքում բացվել է Հայոց ցեղասպանության հիշատակի մեծածավալ ցուցահանդեսը, ցուցադրվել են Ատոմ Եգոյանի «Արարատ», ինչպես նաեւ Ջեյմս Մյուլլերի «Դավաճանված Հայաստան. Մերժված ցեղասպանություն» ֆիլմերը, այցելուներին բաժանվել են Եղեռնի վերաբերյալ պորտուգալերեն լեզվով գրականություն:

Սեպտեմբերին նախատեսվում է իրականացնել միջոցառումների նմանօրինակ շարք Պերնամբուկո նահանգի դաշնային համալսարանում: