Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՅՍՕՐ ԼՐԱՑԱՎ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 99-ԱՄՅԱԿԸ

Մշակույթ

2003թ-ին լրանում Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակը: Հայտնի է, որ Յունեսկոն 2003 թ-ը՝ հայտարարել է Արամ Խաչատրյանի տարի:

Արամ Խաչատրյանն այն հանճարեղ կոմպոզիտորներից է, որի շնորհիվ աշխարհը ճանաչեց հայ ժողովրդին, - այսօր՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, հերթական անգամ արձանագրեցին նրա շիրիմին այցելողները: Վերջիններս թվում էին Արամ Խաչատրյանի տուն թանգարանի աշխատակիցները, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, մայրաքաղաքի երաժշտական դպրոցների մի խումբ սաներ:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը արդեն 24-րդ անգամն է նշում կոմպոզիտորի ծննդյան օրը: Ամեն տարի Երեւանի երաժշտական դպրոցների շնորհալի սաները կոմպոզիտորի տուն-թանգարանում ներկայացնում են իրենց ստեղծագործությունները:

Չի եղել մի տարի, որ կոմպոզիտորի ծննդյան օրը նրա շիրիմին այցելողներ չլինեն, - պատմում է պանթեոնի վարիչ Գրիշա Հունանյանը: