Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ԼԻՆՍԻ ԷԼ ԿԱՃԻ

Տնտեսություն

ԱԺ Ֆինանսաբյուջետային եւ տնտեսական հանձնաժողովում բյուջեի քննարկումները հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի տրամադրությունը բարձրացրել են. քննարկումների արդյունքում նա պարզել է, որ բավականին դրական միտումներ կան, մասնավորապես, արդեն 4-րդ տարին է, որ կատարվում է բյուջեն, աճում է տնտեսությունը եւ առաջին տարին է, երբ առանց Լինսի հիմնադրամի մուտքերի բյուջեն մուտքային մասով գերակատարվել է 2,4 տոկոսով:

Գագիկ Մինասյանին բավարարել էր նաեւ հարկային մուտքերը. նա նկատեց, որ ուղղակի հարկերն ավելացել են վարչարարության ուժեղացման ու «շահութահարկի մասին» օրենքում փոփոխությունների արդյունքում: Քննարկումները Գագիկ Մինասյանին բերել են այն համոզման, որ ստվերի դեմ պայքարն արդյունավետ է ընթանում:

ԱԺ առաջիկա քառօրյայում 2004 թվականի բյուջեի կատարողականը կքննարկվի: «Եվ սա կլինի ամենաէականը այդ քառօրյայում»,- այսօր վստահեցրեց Գագիկ Մինասյանը: