A
A
Ապրիլի 24-ին Սերժ Սարգսյանը մեկնում է Չեխիա
Սերժ Սարգսյանը, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, աշխատանքային այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն՝ մասնակցելու Արևելյան գործընկերության 5-րդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը: Գագաթնաժողովին նա հանդես կգա ելույթով:Այս մասին հայտնում է Նախագահի մամլո ծառայությունը։