Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձկները՝ Աբովյանում (տեսանյութ)

Հասարակություն
10249004_638389422907875_1135078182_n

Հայաստանում առաջին անգամ անցկացվեց ձկան փառատոն,որին մասնակցում էին տարբեր մարզերի խոհարարներ: Փառատոնն անց էր կացվում Աբովյանի քաղաքապետարանին հարակից տարածքում։ Նրանցից յուրաքանչյուրը ձեւավորել էին իրենց տաղավարը, որտեղ էլ առաջարկում էին հետաքրքիր եւ արտասովոր լուծումներով պատրաստած ձուկը: Ձկան փառատոնը կազմակերպել էր «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ն։ Կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը նկատում է. «Մեր երկիրը պետք է զբոսաշրջության մեջ լավ ներկայանալի վիճակում լինի, մեր ձկից պատրաստվող նոր ուտեստներ պետք է ի հայտ գան»: Թիմերը բավականին լավ էին պատրաստվել եւ ժյուրիի անդամների խոսքով`դժվար ընտրություն է սպասվում: Ժյուրիի անդամներն առաջնորդվում էին մասնակիցների պատրատած ձկան համով, տեսքով, մատուցման ձեւով: Գլխավոր մրցանակը ստացավ խոհարար Արթուր Սահակյանը ՝ «Իշխան» ուտեստի համար։ Մասնակիցները շնորհակալագրեր ստացան հետեւյալ անվանակարգերում. «Լավագույն գործընկեր» ,«Լավագույն նորամուտ», «Լավագույն երեւակայություն», «Լավագույն խոհարար», «Լավագույն տաղավար» ,«Լավագույն տեսք» եւ «Լավագույն համ»։   Ձկան փառատոնը այսուհետ լինելու է ամենամյա: