Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեսպան Քոչարյանը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ

Պաշտոնական
ագն

Ապրիլի 15-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում ունեցավ Լիբանանի նախագահ, գեներալ Միշել Սլեյմանի հետ: Բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների երկկողմ հարաբերությունների մակարդակը՝ կողմերը քննարկեցին դրանց խորացման հնարավորությունները և ընդգծեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ փոխգործակցության կարևորությունը: Հանդիպման ընթացքում դեսպան Քոչարյանը Նախագահ Սլեյմանին փոխանցեց Հայաստանի խորը մտահոգությունը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ: Անդրադարձ եղավ նաև Լիբանանի ներքաղաքական խնդիրներին, ինչպես նաև տարածաշրջանային հարցերին: Զրույցի ավարտին Լիբանանի Նախագահը խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցել Սերժ Սարգսյանին: ԱԳՆ