A
A
Քեսաբի հարցով հայտարարություն է ընդունվել
Սոֆիայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող կենտրոնական կոմիտեի նիստը: Ապրիլի 12-ին Սոֆիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Բուլղարիայի Հանրապետության Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնախմբի կենտրոնական կոմիտեի երկրորդ նիստը, որը վարեց կենտրոնական կոմիտեի նախագահ, Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը։ Նիստի օրակարգային հարցերից էր կոմիտեի կազմում կատարված փոփոխությունները և լրացումները, որն ընդունվեց միաձայն։ Կենտրոնական կոմիտեի որոշմամբ ընդունվեցին հայտարարություններ Սիրիայի Քեսաբ քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները դատապարտելու և համահայկական հանգանակությանը միանալու մասին: ԱԳՆ