Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Կփորձեն պարզել թե ինչո՞ւ է գետը հունից դուրս եկել․ ավազից պարկերով փակում են ջրի հոսքը տներ (տեսանյութ)

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր։ 🔷 Երևան քաղաքի մակերևույթային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից: Մայրաքաղաքում օրեր շարունակ տեղացող հորդառատ անձրևները փողոցներում առաջացրել են անձրևաջրերի կուտակումներ: Նման իրավիճակից խուսափելու նպատակով պարբերաբար մաքրվում և արդիականացվում են գործող հեղեղատար համակարգերը: Քաղաքապետի խորհրդականի խոսքով՝ տարիների ընթացքում սակավացող գրունտային հողերի արդյունքում է առաջացել անձրևաջրերի կուտակումների խնդիրը: Երևանում կան փողոցներ, որոնք չունեն հեղեղատար համակարգեր: Այժմ դրանց կառուցման ուղղությամբ տարվում են փուլային աշխատանքներ: Երևանի Նոր Արեշ թաղամասի 50-րդ փողոցի մոտակայքում տներ ու փողոցներ են հեղեղվել Ողջաբերդ գետի հենապատի փլուզման արդյունքում: Դեպքի հանգամանքները դեռևս պարզված չեն: Փրկարարները քաղաքապետարանի տրամադրած հատուկ տեխնիկայի օգնությամբ իրականացնում են ջրանցքի հունի մաքրման աշխատանքներ։