Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մարիա Պեյչինովիչ Բուրիչ
A A
Քաղաքականություն

Ողջունում եմ Հայաստան-Ադրբեջան սահմանազատումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սկսելու պայմանավորվածությունը. ԵԽ գլխավոր քարտուղար

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի սկիզբը։

«Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա», - X-ում գրել է նա: