Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի․դա Ադրբեջանի հորինածն է․Ռուստամյան (տեսանյութ)

Նիստին ելույթ ունեցավ նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

« Այս նախագիծը, որը ներկայացվեց և տապալվեց մեծամասնության կողմից, նպատակը մեկն է՝ փորձել սահմանազատման ու սահմանագծման գործընթացները բերել մեր շահերի պաշտպանության դաշտ»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

Նա նշեց, որ նիստի ժամանակ խոսվում է այն մասին, թե սահմանազատում չեն անում, այլ՝ վերականգնում են եղած սահմանները․

« Այս դեպքում հարց է առաջանում, եթե այդ սահմանները կան, ինչի՞ եք վերականգնում հենց այդ հատվածում, ամբողջական վերականգնեք, որ ամբողջական էլ հարցը լուծվի»։

Արմեն Ռուստամյանը հավելեց, որ հատվածական սահմանազատում կոչված միջազգային պրակտիկայում գոյություն չունի։

«Դա Ադրբեջանի հորինածն է և ձեզ պարտադրածը, դուք դա չեք էլ թաքցնում, ասում եք՝ եթե մենք սա չանենք, նոր սպառնալիքներ կառաջանա Հայաստանի նկատմամբ»։

Արմեն Ռուստամյանը դիմեց իշխանությանը՝ ասելով, որ մենք ունենք մի իշխանություն, որը լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է։

Ապա իր խոսքում նշեց, որ օր առաջ ժողովուրդը այս իշխանություններից պետք է ազատվի։

« Ավելի ու ավելի վատ է լինելու, դա է երաշխավորում այս իշխանությունը»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը։