A
A
ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի և պլանավորման նախարարին
Աջակցիր «Ա1+»-ինԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը «Համաշխարհային Տնտեսական Ֆորումի» (World Economic Forum) շրջանակում հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ բին Ֆադլ բին Մուհսին Ալ-Իբրահիմի հետ:
Կողմերը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:
Կարևորվել է բարձր արտադրողական ոլորտներում երկու երկրներից աշխատանքային ռեսուրսների ներգրավվման հնարավորությունները․ անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին։
ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ