Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայաստան Համահայկական հիմնադրամ
A A
Պաշտոնական

Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 հայ կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի` «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» կողմից տրամադրված 100 հազար ԱՄՆ դոլարը կուղղվի՝ «Հայ ավետարանական կենտրոնական ավագ», «Կենտրոնական հայկական ավետարանական» և «Վահան Թեքեյանի անվան» դպրոցների, «Հայ Ավետարանական», «Սահակյան-Լևոն Մկրտչյան», «Ազգային Եղիշե Մանուկյան» քոլեջների, «Նուբարյան ազգային», «Յառաջ Գ. Կիւլպէնկեան», «ՀԲԸ Միութեան Դարուհի-Յովակիմեան երկրորդական», «Մ. եւ Հ. Արսլանեան» ճեմարանների, «Սրբոց Հռիփսիմյանց», «Ս. Խաչ-Հարպոյան», «Մեսրոպյան», «Ազգային Միացյալ», «Մխիթարյան» և «Հայ Ավետարանական Շամլեան Թաթիկեան Երկրորդական», վարժարանների ուսուցչական և տեխնիկական անձնակազմերին:

Նշենք, որ Լիբանանի հայ կրթական հաստատությունների օժանդակության ծրագիրը սկիզբ առավ դեռևս 2019 թ-ի դեկտեմբերին, երբ Լիբանանում սկսվեց սոցիալ-տնտեսական ճգնաժամը, որն էլ ավելի խորացավ 2020թ-ի օգոստոսին` Բեյրութի աղետալի պայթունից հետո։ Ընդհանուր առմամբ, 2019թ-ից ցայսօր Լիբանանի հայ համայնքի տարբեր կարիքներին, այդ թվում նաև կրթօջախներին Հիմնադրամը տրամադրել է շուրջ 2,165,000 ԱՄՆ դոլար։