Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Կրակոցներ Մերձմոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում. կան զոհեր ու տասնյակ վիրավորներ․ (թարմացվող) (տեսանյութ)

Առայժմ որևէ ուժ կատարվածի համար պատասխանատվություն չի ստանձնել։

00:31

«Ինտերֆաքս»-ի տվյալներով՝ Crocus City Hall-ի տանիքը դեռ այրվում է, բայց հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը։

Հրդեհաշիջմանը մասնակցում է 320 հրշեջ և 130 միավոր տեխնիկա։ Շենքի վրա ուղղաթիռներով ջուր են բաց թողնում։

00:27

Ռոսգվարդիան հայտարարել է, որ իր հատուկ ջոկատայինները «ահաբեկչության վայրում փնտրում են հանցագործներին և տարհանում քաղաքացիներին շենքից»։

23։20  «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչության հետևանքով կա առնվազն 40 զոհ, ավելի քան 100 վիրավոր;

Այս մասին հայտնում են ՌԴ ԱԴԾ-ից։ 

Ավելի վաղ նշել էինք, որ hրաձգություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում։ Կան տասնյակ զոհեր և վիրավորներ։

Կա 1 ձերբակալված։

-----------------------

Ուրբաթ օրը Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող Crocus City Hall համերգասրահում հրաձգություն է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով՝ կամուֆլյաժով առնվազն երեք մարդ կրակ է բացել, կան վիրավորներ։

 Այս մասին  հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Պիկնիկ խմբի ելույթից առաջ հրաձգության հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել․ գրում է gazeta.ru-ն։

Ականատեսները ՏԱՍՍ-ին հայտնել են, որ անհայտ անձինք համերգի մեկնարկից առաջ ավտոմատներից սկսել են կրակել հենց դահլիճում։

ԱԻՆ Մոսկվայի շրջանի շտաբը տեղեկացնում է, որ փրկարարների ուղեկցությամբ 100 մարդ տարհանվել է:

Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը՝ նշելով, որ այսօր սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել Crocus City-ում, հրահանգել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել բոլոր նրանց, ովքեր տուժել են միջադեպի ժամանակ։

«Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ հարձակումն իրականացրել է մինչև հինգ հոգուց բաղկացած խումբը:

«Նախնական տվյալներով՝ երկուսից հինգ հոգանոց մարտավարական համազգեստով մի խումբ անհայտ անձինք՝ զինված ավտոմատ զենքերով, կրակ են բացել համերգասրահի մուտքի պահակախմբի վրա։ Հետո ճեմասրահում սկսել են կրակել հանդիսատեսի վրա»,- գործակալությանը հայտնել են օպերատիվ ծառայություններից։

Դրանից հետո պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել։