Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Արարատ-73» լեգենդար թիմը իր տեղը գտավ նաև ֆիլատելիայում

Հայկական բարեգործական ընդհանուր միությունում այսօր տեղի ունեցավ «Արարատ-73» ֆուտբոլային թիմի հաղթանակի 50-ամյակին նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը։

Մարմանը մասնակցեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստներ Նորիկ Մեսրոպյանը, Սերգեյ Բոնդարենկոն և Սերգեյ Պողոսյանը։

Բացման խոսքով հանդես եկավ Հովիկ Մուսայելյանը: Միջոցառման մասնակիցներին նաև ներկայացրին «Արարատ-73»-ին նվիրված տեսաֆիլմ: Լեգենդար թիմի անունից շնորհակալության խոսքեր ասաց Սերգեյ Բոնդարենկոն:

Հավելենք, որ «Արարատ-73»-ին նվիրված նամականիշը թողարկվել է Ֆրանսիայում, 10 հազար օրինակով: Արժեքը 380 դրամ է: