Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+malxas
A A
Սպորտ

Մալխաս Ամոյանը նվաճեց բրոնզե մեդալ և ապահովեց օլիմպիական ուղեգիր. ըմբշամարտի ԱԱ (տեսանյութ)

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանն ապահովեց իր մասնակցությունը Փարիզի Օլիմպիական խաղերում։

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեր 77 կգ քաշային մարզիկն այսօր 3-րդ տեղի համար մարտում լարված պայքարում հաղթեց ղազախ Ժադրաևին: Այդպիսով, նա դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և նվաճեց 2024թ օլիմպիական խաղերի ուղեգիր։

Մեր 97 կգ քաշային ըմբիշ Արթուր Ալեքսանյանն նույնպես նվաճել է այդ իրավունքը, քանի որ մտել է եզրափակիչ: Վաղը նա կպայքարի աշխարհի չեմպիոնության համար: 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը կմրցի 3-րդ տեղի համար, որը նույնպես օլիմպիական ուղեգիր է տալիս:

 

Հավելենք, որ թիմային հաշվարկով Հայաստանն այս պահին 9-րդ տեղում է: