Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+arsen
A A
Սպորտ

Արսեն Հարությունյանը հաղթեց բրոնզի համար մարտում և ապահովեց օլիմպիական ուղեգիր

Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազատ ոճայինները նվաճեցին երկրորդ բրոնզե մեդալը:

Մեր 57 կգ քաշային մարզիկ Արսեն Հարությունյանը 3-րդ տեղի համար մրցամարտում 11:0 հաշվով վստահ հաղթեց ղազախստանցի Կարտբային: Այդպիսով, նա նվաճեց ոչ միայն բրոնզե մեդալ, ակլև Փարիզ-2024-ի ուղեգիր, քանի որ այս քաշային կարգը օլիմպիական է համարվում:

Մինչ այդ բրոնզե մեդալ էր նվաճել Արման Անդրեասյանը: Վաղը նույն որակի մեդալի համար կպայքարի նաև Վազգեն Թևանյանը: