Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի մարմնամարզուհին գրավել է 6-րդ տեղը

Սպորտ
sport-gran-pri-19.02..

Մոսկվայում անցկացվեց գեղարվեստական մարմնամարզության «Գրան պրի» միջազգային ավանդական մրցաշարը: Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, Հայաստանը ներկայացրին տարիքային երկու խմբի հինգ մարզուհիներ: Ավագների  բազմամարտի պայքարում Յուլիա Վոդոպյանովան գրավեց  6-րդ տեղը: Նրա թիմակից Յասմինա Աղագուլյանը 8-րդն էր գնդակով վարժությունում, իսկ  Սիլվա Սարգսյանը բավարարվեց  ավելի համեստ արդյունքով: Երիտասարդներ Աբիգայլ Պողոսյանը էը Անժելիկա Կարախանյանը առաջին անգամ մասնակցեցին արտագնա մրցումների, առաջատարների շարք չմտան: Ընթացիկ մրցաշրջանը կարեւոր է հատկապես նրանով, որ կվիճարկվեն օլիմպիական խաղերի ուղեգրեր: Դրանք բաժին կհասնեն Բաքվում կայանալիք Եվրոպայի (հունիսին) եւ աշխարհի (սեպտեմբերին) առաջնությունների հաջողակներին: