Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք մնում ենք Ռուսաստանի դաշնակիցը , մնացածը մեր գործընկերներն են.Արման Նավասարդյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-1-1

Այն քաղաքական գործելակերպը, որն ընտրել է Նիկոլ Փաշինյանը նոր մոդել է միջազգային հարաբերություններում, ասում է Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: «Փաշինյանի հանդիպումները լիդերների հետ համարում եմ կարևոր, քանի որ միջազգային հանրությունը Եվրոպայի լիդերները մեծ համակրանքով և հետքրքրվածությամբ են վերաբերում Հայաստանին: Սա պատմական շանս էր, որ Փաշինյանը օգտագործում է բավականին հաջող»: Անդրադառնալով ՆԱՏՕ-ի հետ հնարավոր համագործակցությանը, Արման Նավասարդյանն ընդգծում է: «Արդեն լավ, թե վատ ունենք որոշակի ծրագրեր: Մենք գնում ենք դեպի այն կարմիր գիծը եւ դրանից այն կողմ Հայաստանը չի անցնի: Մենք մնում ենք Ռուսաստանի դաշնակիցը, մնացածը մեր գործընկերներն են»: Արման Նավասարդյանը հույս է հայտնում, որ այս ամենը չի  բարդացնի հայ-ռուսական հարաբերությունները, բայց ավելացնում՝ Ռուսաստանում մի հատված կա, որ շահագրգռված է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացմամբ: