A
A
Էդվարդ Միլիտոնյանը վերընտրվեց Գրողների միության նախագահ
Ավարտվել է Հայաստանի գրողների միության համագումարը, և Էդվարդ Միլիտոնյանը վերընտրվել է նախագահ: Գրողների միության անդամները որոշեցին բաց քվեարկությամբ ընտրություն կատարել, քանի որ Էդվարդ Միլիտոնյանից բացի, այլ թեկնածուներ չկային, սակայն երգիծաբան Վլադիմիր Հայրապետյանը դեմ եղավ դրան՝ նշելով, որ դա կանոնադրությանը դեմ է և առաջադրեց իր թեկնածությունը։ Այդ դեպքում էլ եղավ բաց քվեարկություն և արդյունքում ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը: Էդվարդ Միլիտոնյանը շնորհակալությունը հայտնեց իրեն վստահելու համար: