Իրանցի ֆաները խանգարել են Ռոնալդուի հանգիստը (տեսանյութ)
Իրանի ֆուտբոլի հավաքականի ֆաներն անցած գիշեր փորձել են խանգարել պորտուգալացի ֆուտբոլիստների քունը, որպեսզի նրանք չկարողանան լիարժեք պատրաստվել իրենց սիրելիների հետ խաղին: Ինչպես նշում են պորտուգալական լրատվամիջոցները, իրանցի տասնյակ երկրպագուներ անընդհատ երգել եւ պարել են Սարանսկի այն հյուրանոցի պատուհանների տակ, որտեղ հանգրվանել է Պորտուգալիայի ընտրանին: Ըստ ականատեսների, պորտուգալացիների գլխավոր աստղ Քրիշտիանու Ռոնալդուն մի պահ հայտնվել է պատուհանի մոտ եւ ձեռքերով հասկացնել տվել, որ ցանկանում է քնել, եւ որ իրեն չխանգարեն: Դրանից հետո իրանցիները համեմատաբար քիչ են աղմկել: Հավելենք, որ այդ երկու երկների հավաքականներն այսօր կանցկացնեն իրենց վերջին հանդիպումը ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլում: Փլեյ-օֆֆ մտնելու համար Իրանի հավաքականին հարկավոր է միմիայն հաղթանակ, իսկ ահա Պորտուգալիայի ընտրանուն ձեռք է տալիս նաեւ ոչ-ոքի արդյունքը:
Ronaldo foi à janela pedir aos iranianos para o deixarem dormir em paz ?
— B24 ?? (@B24PT) 24 июня 2018 г.
? @RTP1 pic.twitter.com/UtYxZBbJF3