A
A
Զոհրաբ Մնացականյանը կայցելի Բրյուսել
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կայցելի Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստին
Հունիսի 20-ից 21-ը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այց կկատարի Բրյուսել՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստին, որը կնախագահի Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ ՖեդերիկաՄոգերինին:
Նախատեսված է նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։