A
A
Բակո Սահակյանը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Անթիլիասում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի եւ կաթողիկոսության հոգեւոր դասի բարձրաստիճան մի խումբ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր: Նախագահը երախտագիտություն է հայտնել Արամ Առաջինին Արցախին մշտապես սատարելու համար՝ կարեւորելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման եւ հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ