A
A
Քենիայում սատկել է աշխարհում վերջին հյուսիսային սպիտակ արու ռնգեղջյուրը (տեսանյութ)
Քենիայում սատկել է աշխարհում վերջին հյուսիսային սպիտակ արու ռնգեղջյուրը՝ Սուդանը, որն ապրում էր տեղի արգելոցներից մեկում: կենդանին սատկել է տարեց լինելու պատճառով: Հայտնի է, որ ռնգեղջյուրը 45 տարեկան էր ու այլևս չէր կարողանում ոտքի վրա կանգնել: Կենդանուն ավելորդ տառապանքներից զերծ պահելու համար մասնագետները դիմել են էվթանազիայի օգնությանը: