Ուղիղ՝ «Միլան» - «Արսենալ». Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի խաղին (տեսանյութ)
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի կենտրոնական խաղում այսօր իտալական «Միլանը» իր հարկի տակ ընդունելու է Լոնդոնի «Արսենալին»: Նախկինում մեծ համարում ունեցող թիմերը ներկայումս դժվար ժամանակներ են ապրում: «Միլանը» չնայած չորս հաղթանակ է տարել առաջնության վերջին 5 խաղերում, սակայն 44 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը: Չեմպիոնների լիգայի գոտուց թիմը դեռեւս բաժանում է 8 միավոր: «Արսենալը», հակառակը, առաջնության վերջին հին խաղերում կրել է չորս պարտոթյուն եւ վաստակած 45 միավորով ընթանում է 6-րդ հորիզոնականում: Լոնդոնցիներն արդեն 13 միավորով են հետ մնում չեմպիոնի լիգայի ուղեգիր տվող 4-րդ տեղից: Այդ իսկ պատճառով, երկու թիմերի համար է Եվրոպայի լիգան կարեւոր նշանակություն ունի, քանի որ մրցաշարի հաղթողը հաջորդ խաղաշրջանում հանդես է գալու հենց ամենացանկալի մրցաշարում՝ չեմպիոնների լիգայում: Ինչպես նշում են վիճակագիրները, «Միլանը» նախկինում հաջող է խաղացել անգլիական թիմերի հետ սեփական դաշտում՝ 7 հաղթանակ, 4՝ ոչ-ոքի, 3՝ պարտություն: Իսկ ահա «Արսենալը» Իտալիայում անցկացրած նախորդ երեք խաղերում պարտություն է կրել եւ չի կարողացել գոլ խփել: Զարմանալի չէ, որ բուքմեյքերները այս խաղում ավելի շատ հավատում են «Միլանի» հաղթանակին՝ 2,10 գործակից՝ «Արսենալի» 3,85-ի դիմաց: Երկու թիմերի գլխավոր մարզիչներն արդեն հրապարակել են խաղի հայտացուցակները: Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը կսկսի «Արսենալի» մեկնարկային կազմում: Հանդիպումը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին: Հայ ֆուտբոլասերներն այն կարող են դիտել նաեւ մեծ կայքում կամ այստեղ: