Արսեն Վենգեր. «Մենք պետք է համախմբվենք, ոչ թե՝ առանձնանանք» (տեսանյութ)
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն այսպես է մեկնաբանել Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում սեփական դաշտում «Մանչեսթեր Սիթիից» կրած խոշոր պարտությունը (0:3): «Դժվար էր, բայց դա կարելի է բացատրել անցած կիրակի տեղի ունեցածի եւ մեր խաղի շուրջ բարձրացված աղմուկի հետ: Դա ազդեց խաղի վրա: Այսօր խաղացողները պայքարեցին, բայց, ցավոք, պաշտպանությունում սխալներ թույլ տվեցինք: Մենք պետք է կենտրոնանանք մնացած խաղերի վրա, պետք է համախմբվենք, ոչ թե՝ առանձնանանք: Մենք պետք է միասին լինենք, աշխատենք, որպեսզի վերականգնենք վստահությունը: Նման խոշոր պարտությունից հետո երկրպագուները չեն կարող լավ զգալ իրենց: Մենք պետք է նրանց վերադարձնենք մեր խաղի որակին: Ամեն ինչ մեզանից է կախված», - հանդիպումից հետո ասել է ֆրանսիացի մասնագետը: Նշենք, որ «Արսենալն» այդ պարտությունից հետո 45 միավորով շարունակում է զբաղեցնել 6-րդ տեղը: Լոնդոնցիները առայժմ 10 միավորով հետ են մնում չեմպիոնների լիգայի գոտուց: «Մանչեսթեր Սիթին» այս հաղթանակից հետո վաստակեց 75 միավոր եւ ավելի ամրապնդվեց առաջին հորիզոնականում: Երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն հետ է մնում 16 միավորով: