A
A
Live. ԱԺ արտահերթ նիստ. ինչպես կանխել թանկացումները (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «ԵԼՔ» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ այսօր գումարվել է ԱԺ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Արտահերթ նիստի օրակարգում «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծն է: «Ելք» խմբակցությանը հաջողվել է հավաքել 29 պատգամավորների ստորագրություններ՝ պահանջվող 27-ի փոխարեն: Նախաձեռնությունը, նրանց պնդմամբ, թանկացումները կանխելու, հարկային բեռը թեթեւացնելու նպատակ ունի։