A
A
Վարուժան Ավետիսյանը ոտքի չկանգնելու համար հեռացվեց դատարանից
Սասնա Ծռեր խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը, որը դատարան էր հրավիրվել Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով ցուցմունք տալու համար, շատ կարճ մնաց նիստերի դահլիճում։ Վարուժան Ավետիսյանը հրաժարվեց ցուցմունք տալուց ոտքի կանգնել և հայտարարեց, որ դատարան չկա, դատարանը ընդամենը ռեժիմի գործիք է, ուստի ոտքի չի կանգնում։ Նա սակայն պատրաստակամություն հայտնեց նստած տեղից ցուցմունք տալ։ Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մերժեց նրա առաջարկությունը և կարգադրեց հեռացնել Վարուժան Ավետիսյանին նիստերի դահլիճից։