Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծնունդով «քյավառցի» Ֆրունզե Դովլաթյանը պարծենում ու շնչում էր Երևանով (տեսանյութ)

Մշակույթ
Untitled3-5

«Նա նկարահանում էր ազնիվ կինո։ Ինչպես ապրում էր, այդպես էլ նկարահանում էր։ Հարգում էր իր նկարահանման խմբի յուրաքանչյուր անդամի, բանվոր կլիներ թե օպերատոր, կարգին թիմ էր ստեղծում ու կարգին կինո նկարում, և պայքարում յուրաքանչյուր կադրի համար։ Սա է Ֆրունզե Դովլաթյանը։ Իսկ Դովլաթյան-կինո և Դովլաթյան-մարդ ես չեմ տարբերել։ Նրա ձեռագիրը ազնվությունն էր»,- ասում է Ֆրունզե Դովլաթյանի որդին՝ կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը։ Լուսանկարներ, ազդագրեր, սցենարների բնօրինակներ... Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում բացվեց կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանին նվիրված ցուցադրություն։ Արխիվային նյութերը թանգարանին նվիրել է Դովլաթյանի կինը՝ Իռեն Օրդուխանյանը։ Դովլաթյանն իր երկրի տարեգիրն էր։ Նվիրված էր իր երկրին, և չնայած  ծնունդով «քյավառցի» էր ու «սնվում էր իր արմատներից, պարծենում ու շնչում էր Երևանով։ «Շատերն են փորձել պարզել, թե որն էր Դովլաթյանի հաջողության գաղտնիքը, -ասում է թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը։ Իմ կարծիքով նրա գաղտնիքներից գոնե մեկը, գրականության նրա խորը իմացության մեջ էր, նաև թե ինչպես էր կարողանում»։ Նա կարողանում էր մի կադրի մեջ մեծ էմոցիա դնել ու մի քանի վայրկյանի մեջ պատմել մի ամբողջ պատմություն։  «Կարո վարդանյանի խոսքով Դովլաթյանն ու իր երևելի սերունդը մեզ թողեցին փառահեղ ժառանգություն, որի մասին այսօր երանությամբ ենք հիշում, առանձնապես այսօր ենք երանությամբ հիշում, երբ հայ կինոարվեստը իր, մեղմ ասած, լավագույն օրերը չի ապրում։