A
A
Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի բանակցություններն ավարտվեցին (տեսանյութ)
Ժնեւում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն ավարտվել է: Այս մասին Թվիթերի իր էջում հայտնում է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը. «Բանակցություններն ավարտվեցին, Ալիևը լքեց Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրը: ՀՀ Նախագահը բանակցությունների վայրից մեկնեց Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն, որտեղ նախատեսված է հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ»: Հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Սերժ Սրագսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումից հետո նաև նրանք առանձնազրույց են ունեցել։