A
A
ԵԽԽՎ նախագահ ընտրվեց Ստելա Կիրյակիդիսը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն իր ՖԲ-յան էջում գրառում է արել. ԵԽԽՎ նախագահ ընտրվեց Ստելա Կիրյակիդիսը` չնայած բոլոր այն աննախադեպ ճնշումներին, որ ԵԺԿ խմբի ղեկավարության ու բավական թվով անդամների կողմից կային նրա նկատմամբ: ԻՆչպես եվրոպացի գործընկերներիցս մեկը ճշգրիտ նկատեց «Այս ընտրությամբ Վեհաժողովը ինքն իրեն վերադարձրեց հույսը»: Նկատի ուներ, որ Վեհաժողովը չափազանց դժվարին պայմաններում, ի հակառակ մի շարք լոբբիստական ուղղությունների կարողացավ միավորվել իրականում անաչառ թեկնածուի շուրջ: 132 քվե Ստելլա Կիրյակիդիս 84 քվե Էմանուելիս Զինգերիս: