A
A
«Ուժային կառույցները Հայաստանում խանգարում են բիզնեսին» (տեսանյութ)
2016թ-ի մայիսից Բերդում սկսել է աշխատել «Տավուշ տեքստիլ» գործարանը: Արտահանման ծավալներն այս տարի հասել են 2մլրդ դրամի: Այժմ երկու խոշոր գործարան է կառուցվում, մեկը ՝ Բերդում, մյուսը՝ Արծվաբերդ գյուղում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Երիցյանը: Գործարարի կարծիքով՝ ճիշտ է, երբ բիզնեսի հետ աշխատում են քաղաքացիական կազմակերպություններ՝ հարկային, մաքսային, բայց ոչ ուժային կառույցները. «Նրանց գործելաոճը ինչպես եղել է 100 տարի առաջ, այդպես էլ մնացել է: Ուժային կառույցները Հայաստանում խանգարում են բիզնեսին»։