Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանին Թուրքիայի քաղաքացի են բռնել

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sahman

Արտաշատի մոտակայքում, Եղեգնավան բնակավայրում, ռուս սահմանապահները ձերբակալել են մի անծանոթի, որը փորձել է հատել հայ-թուրքական սահմանը։ Խախտումների հայտնաբերման նոր համակարգի շնորհիվ պարզվել է անձը, որը Թուրքիայի քաղաքացի է՝ 1972 թ. ծնված։ Այս մասին հայտնում է Հայաստանում Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուղեկալի մամուլի բաժինը։ Ձերբակալվածը հայտնել է, որ ինքը հովիվ է և սահմանը խախտել է ստիպված՝ գալով խոշոր եղջերավոր անասունի հետքերով, որ առանձնացել էր նախիրից։ Այս վարկածը ստուգվում է։