Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազգային արխիվում տեղ կգտնեն դատարանների փաստաթղթերը (տեսանյութ)

Քաղաքականություն
arxiv

Այսօր չկան պատմաբաններ, որոնք կկարողանան հաղթահարել սուբյեկտիվ մտածելակերպը ու ճիշտ արձանագրել փաստերը, ասում է  Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: «Մարտի 1-ի,  հոկտեմբերի 27-ի հետ կապված ճշմարտությունը մենք դեռ ասելու պատրաստ չենք: Պատմությունը պետք է պատմություն դառնա, որ նոր ներկայացվի եւ ամեն ինչ կախված է գրողից»: Ամատունի Վիրաբյանը նշում է, որ իրենք խստորեն հետեւում են, որպեսզի գաղտնի փաստաթղթերը ժամանակին գաղտնազերծվեն եւ հանձնվեն արխիվ: Կառավարությունից այս տարի ստացել են մինչեւ 2015 թ-ի փաստաթղթերը, որոնք գաղտնի են եղել: Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի խոսքով, այս տարվանից ազգային արխիվում տեղ կգտնեն դատարանների փաստաթղթերը, իսկ ՊՆ –ի փաստաթղթերը 50 տարի պահելուց հետո,  նոր միայն կհանձնվեն ազգային արխիվին: «Այսպես քաղաքացու գործը կհեշտանա,  հասկանալի է, որ այդ կառույցներ մտնելը անհասանելի է հասարակ քաղաքացուն, իսկ արխիվից կարող են օգտվել բոլորը, նույնիսկ օտարերկրացիներ»: