A
A
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Անգլիական Match of the Day ֆուտբոլային հանդեսը Պրեմիեր լիգայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Մեր ֆուտբոլիստին նվիրված էջում լրատվամիջոցը նշել է, որ հենց հայազգի կիսապաշտպանի արդյունավետ փոխանցումների հաշվին է մանչեսթերյան ակումբը վստահ հաղթանակներ տարել առաջնության մեկնարկային խաղերում: Լրագրողը նաեւ ներկայացրել է Հենրիխ Մխիթարյանի վերջին 5 մրցաշրջանների արդյունավետ փոխանցումների վիճակագրությունը: