Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շահեն Հարությունյանը տուգանվեց 150.000 ՀՀ դրամով. ՀՔԱՎ

Քաղաքականություն
timthumb-4

Այսօր՝ 2017 թ. սեպտեմբերի 6-ին, ՀՀ Վարչական դատարանը մասնակի բավարարեց Շահեն Հարությունյանի դեմ ՀՀ Ոստիկանության ներկայացրած հայցը՝ արձանագրելով միայն մեկ իրավախախտում, և Շ. Հարությունյանին տուգանեց 150.000 ՀՀ դրամով: Հիշեցնենք՝ ՀՀ Ոստիկանությունը պահանջել էր պատասխանատվության ենթարկել նրան 180.1 հոդվածի 1-ին մասով՝ առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 թվականի մարտի 17-20-ը հավաքներ և երթեր անցկացնելու համար: Դրանք նախապես ներկայացված էին 4 տարբեր հայցերի տեսքով. Շահեն Հարությունյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի միջնորդությամբ միացվեցին մեկ վարույթում: Դատարանը Արթուր Սարգսյանին «Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորելու նպատակով հավաքը համարել է շտապ, քանի որ հնարավոր չէր օրենքով սահմանված 7-օրյա ժամկետում իրազեկում ներկայացնել դրա վերաբերյալ և միայն թույլտվություն ստանալուց հետո կազմակերպել այն: Դատարանի կարծիքով՝ անհրաժեշտ է եղել ձեռնարկել անհապաղ միջոցներ, ուստի սա այն բացառիկ դեպքերից է եղել, երբ օրենսդիրը գրավոր իրազեկման պահանջ չի ներկայացնում։ Ավելին՝ ԱՅՍՏԵՂ