A
A
G-20-ը Համբուրգում պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծել. այրվում են մեքենաներ
Գերմանիայի Համբուրգ քաղաքում այսօր սկսվում է «Մեծ քսանյակի»` G-20 գագաթնաժողովը, ինչի պատճառով քաղաքում պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել։ Ակցիաներն սկսվել էին դեռ երեկվանից՝ զոմբիների երթով։
Այս պահին Համբուրգի փողոցներում անկարգություններ են, այրվել են մեքենաներ ու փակվել փողոցներ, ոստիկանները ջրցաններով ցրում են ակցիայի մասնակիցներին։
«Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է ՌԴ նախագահ Վլ. Պուտինի ու ԱՄն նախագահ Դ. Թրամփ հանդիպումը։
Քաղաքում անվտանգությունն ապահովում է 20 հազար հոգի՝ ոստիկանությունից ու հատուկ ծառայություններից։
Բողոքի ակցիաներին, ըստ հաշվարկների, կարող է մասնակցել մինչև 100 հազար մարդ։