Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում կանցկացվի բրեյք դանսի միջազգային մրցաշար (տեսանյութ)

Սպորտ
sport-brejq-dance

Հունիսի 23-25-ը Երեւանում կանցկացվի «TIME FOR KIDS» ամենամյա Հիփ-հոփի եւ Էքստրեմալ սպորտաձեւերի միջազգային փառատոն: «Էքստրեմալ սպորտաձեւերի 13 ֆեդերացիաները հանդես կգան ցուցադրական ելույթներով, իսկ հիփ-հոփի եւ բրեյք դանսի պարային տարբեր ոճի մարզիկները կմրցեն միմյանց դեմ, ինչպես անհատները, այնպես էլ զույգերն ու խմբերը», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց  «Հայաստանի բրեյք դանսի ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Գարիկ Ալեքսանյանը: Փառատոնի շրջանակում Հայաստան կժամանեն հիփ-հոփ մշակույթի աշխարհահռչակ ներկայացուցիչներ, մասնավորապես գերմանական Flying Steps խումբը, որի ղեկավարն է մեր հայրենակից Վարտան Բասիլը: Հունիսի 23-24-ին Պարույր Սեւակի 11 հասցեում գտնվող մարզատարածքում, ժամը 14:00-ից մինչեւ 22:00-ն, տեղի կունենան հիփ-հոփի եւ բրեյք դանսի նախնական մենամարտերը: Եզրափակիչ մրցաշարը կկայանա հունիսի 25-ին, Ազատության հրապարակում, ժամը 17:00-ին: