Առաջարկվում է Քաթարի հետ կապված որոշումը վերանայել (տեսանյութ)
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանին սկսել է անհանգստացնել Եվրոպական երկրների եւ ԱՄՆ-ի հետ առանց վիզայի այցելությունները, որին ավելացել է Իրանը եւ Արաբական էմիրությունները, իսկ Քաթարի հետ կապված գործընթացն էլ ընթացքի մեջ է: «Դա ի սկզբանե դրական գործընթաց է, աջակցում է բիզնեսի, տնտեսության զարգացմանը։ Բայց այսօրվա տեռորիզմի պայմաններում այդ լիբերալիզացումը մեզ համար շատ վտանգավոր է հատկապես Մերձավոր Արեւելքի երկրների հետ կապված»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Կարինե Դանիելյանը: Բնապահպանն առաջարկում է Քաթարի հետ կապված որոշումը վերանայել: Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ ավելացնում է՝ իրականացվող կանխարգելիչ միջոցառումները որեւէ պետության դեմ չեն, պարզապես մտածում են անվտանգության մասին: