Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ հանձնաժողովների փակումը՝ մեսիջ Եվրոպային (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
med-1

ԱԺ-ն ուզում է լուծարել մի քանի մշտական հանձնաժողովներ. ըստ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ սա ունի քաղաքական նպատակներ. «Ըստ օրենքի, 10-րդ հանձնաժողովը ԱԺ- ում պետք է հասներ ԵԼՔ դաշինքին։ Սա անում են, որպեսզի մենք չունենանք որոշակի լծակներ՝ հանձնաժողովի մակարդակում»։ Ամենայն հավանականությամբ՝ կրճատվող հանձնաժողովներից մեկը կլինի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը։ Սա նույնպեա մտահոգում է Էդմոն Մարուքյանին. «Հանձնաժողովը կմիանա պետաիրավական հարցորի հանձնաժողովին։ Ես եղել եմ այդ հանձնաժողովի անդամ, իրենք անգամ իրենց հարցերը չեն հասցնում քննարկել, ուր մնաց մի բան էլ ավելանա»։ Փակման ենթակա հանձնաժողովներից մյուսն էլ կլինի Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը. «Սա մեսիջ է, որ Եվրոպայում հասկանան, որ իրենց այլևս առաջնային տեղ չեն տալիս։ Եվ ինչպե՞ս են այդքանից հետո նրանք սպասելու ֆինանսական հոսքեր՝ երկրի ինտեգրացիոն զարգացման համար»,-նշում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։