A
A
Լահմաջոների վրա հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգված
Մայիսի 5-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, հանձնուքների ընդունման սենյակում զննության ենթարկելով դատապարտալ Շ. Մ.-ի համար քաղաքացի Վ. Բ.-ի կողմից բերված հանձնուքը, 28 հատ լահմաջոների վրա հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգված: Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին