A
A
Չեխիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Չեխիայի Հանրապետության խորհրդարանը լիագումար նիստում 104 ձայնով Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Բանաձևում նշվում է Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաների, գնչուների և սլավոնների նկատմամբ ցեղասպանությունը, Առաջին աշխարհամարտի տարիներին՝ հայերի և այլ ազգային ու կրոնական փոքրամասնությունների ցեղասպանությունները Օսմանյան կայսրությունում, ինչպես նաև՝ այլ ցեղասպանություններն ու մարդկության դեմ հանցագործությունները: