Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի «Անդերլեխթի» հետ խաղին (ուղիղ եթեր) (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
henrix

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի «Անդերլեխթ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը: Մեր ֆուտբոլիստը խաղը կսկսի իր թիմի մեկնարկային կազմում: Ըստ բուքմեյքերական գրասենյակների, այսօր հանդիպման ընդգծված ֆավորիտը «Մանչեսթր Յունայթեդ»-ն  է: Նրա հաղթանակը գնահատվում է 1,75 գործակից: Դաշտի տերերի հնարավորությունները 3 անգամ ցածր են՝ 5,25: Նշենք, որ ֆուտբոլասերները «Անդերլեխթ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կարող են դիտել նաեւ մեր կայքում: Այն կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 23:05-ին: