A
A
Սամվել Բաբայանն այսօր հարցաքննվել է
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր հարցաքննվել է եւ նշել, որ իրեն մեղսագրվող արարքը անհիմն է: «Ա1+»-ին այս մասին հայտնեց նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Սամվել Բաբայանին՝ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Բացի նրանից ձերբակալված է եւս երկու հոգի: