Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանկամեծական հեքիաթ» (տեսանյութ)

Մշակույթ
6128

«Բոհեմ» թատրոնում, մարտի 25-ին ներկայացման պրեմիերա է: «Տիկնիկների խանութ»՝ մանկամեծական երաժշտական ներկայացում-հեքիաթ: «Ամանորը Նազարի մոտ» ներկայացման հաջողությունը հուշեց, որ մանկական լավ ներկայացման պահանջարկ կա և ծնվեց նոր ներկայացման գաղափարը»,- ասում է բեմադրության հեղինակ Նարեկ Դուրյանը։ «Պահպանելով ազգայինը, չմոռանալ, որ 21-րդ դարում ենք ապրում: Սա է նոր բեմադրության սկզբունքը», - ասում է Նարեկ Դուրյանը: «Մենք էլ ենք ընկերություն անում Միկի Մաուսի, Թոմի և Ջերիի հետ, բայց մեր թումանյանական հերոսներին էլ չենք մոռանում, որովհետև ինչպես ասել է Վոլտերը` «իմ բաժակը փոքր է, բայց ես խմում եմ իմ բաժակից»: Մանկական ներկայացումը պետք է հավասարաչափ հետաքրքրի թե մեծերին,  թե փոքրիկներին: Սա է հաջողության գրավականն ըստ Նարեկ Դուրյանի: Ներկայացման երգերի հեղինակը ինքը Նարեկ Դուրյանն ։ Տեքստի ու բեմանկարչության հեղինակը նույնպես նա է, իր ուսանողների հետ միասին: