Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀԿ-ն իր կուսակցապետի հետ պետք է մտածի պատասխանատվության ենթարկվելու մասին» (տեսանյութ)

Քաղաքականություն
raffi-2

 Ժառանգության առաջնորդը քարոզարշավի 16-րդ օրը  Ապարանում միացավ Օհանյան- Րաֆֆի-Օսկանյան դաշինքի նախընտրական քարոզարշավին։ «Գտնվում էի գործուղման մեջ, գործնական հանդիպումներ ունեի մայրս վիրահատություն տարավ»,-իր բացակայությունը  պատճառաբանեց նա:    Րաֆֆի Հովհաննիսյանն  անդրադառնում   է      Հանրապետական կուսակցության  հայտարարություններին, թե իրենք մրցակից չունեն: «Ինքը, իր կուսակցապետի հետ մեկտեղ, պետք է մտածի պատասխանատվության ենթարկվելու մասին, այլ ոչ թե առաջարկներ, գնահատականներ»:    Օհանյան- Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ներկայացուցիչը  կանխատեսում է հետագա զարգացումները, եթե նախորդ ընտրությունների պես արձանագրվեն կեղծիքներ ու խախտումներ։ «Շատ թեժ եւ իրավատեր»:  ՕՐՕ  դաշինքն այսօր հանդիպել է   նաեւ Վանաձորի եւ Աշտարակի ընտրողների հետ: Դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը նշել է՝  եկել են իշխանությունը ժողովրդին տալու համար:  Պաշտպանության նախկին  նախարարը երկար է մտածել, թե ինչու Հայաստանն առաջ չի գնում եւ ինչը ուղղությամբ ինքն ու դաշինքի անդամները  պետք է գնան:   Վարդան Օսկանյանն էլ  խոստանում է՝իրենց իշխանության գալուց հետո ժողովուրդը անմիջապես դրական փոփոխություններ է զգալու: Հայաստանը ռեսուրսների պակաս չունի: