A
A
Թուրքիայի նոր թեզը՝ զրո հարևան (տեսանյութ)
Թուրքիայում Էրդողանի դիկտատուրան շարունակվում է. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։
Նրա խոսքով՝ Ֆրիդոմ Հաուսի հարցումների համաձայն՝ Թուրքիան դասվել է ամենաբռնատիրական երկրների շարքը. «Երկար ժամանակ Թուրքիայում իշխող թեզը՝ զրո խնդիր հարևանների հետ, վերածվել է զրո հարևան՝ առանց խնդիրների»,-ասաց նա։
Թուրքագետն այն կարծիքին է, որ Հայաստանի հետ հարաբերությունները չեն ջերմանա, քանի դեռ Ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել Ադրբեջանին ձեռնտու պայմաններով։