ՀԱԿ հանրահավաքն ավարտվեց (տեսանյութ)
19.30 Հավաքի մասնակիցներն այս պահին Մյասնիկյանի արձանի մոտ են։ Նրանք ծաղիկներ են խոնարհում և մոմեր վառում՝ ի հիշատակ Մարտի 1 զոհերի։
18.38Լևոն Զուրաբյանի խոսքով՝ այսօր հրապարակում հավաք են կազմակերպել՝ հարգելու համար ոչ միայն ազատության և ժողովրդավարության ազատամարտկների հիշատակը, այլև հիշեբելու ՀՀ ներկայիս և ապագա իշխանություններին, որ Հայաստանի ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տա Մարտ 1-ի նման հանցագործություն, երբ իշխանությունը ձեռք է բարձրացնում սեփական ժողովրդի վրա և հեղում նրա արյունը: Սա ոչ ոք չի մարսելու»,-ասաց Զուրաբյանը՝ հավելելով, որ մարտի 1-ին գնդակահարվեց Ազատության հրապարակը: «Այն հրապարկը, որը 1988-ից արտահայտում է հայ ժողովրդի կամքը»:
Հավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Մյասնիկյանի արձանի մոտ՝ ծաղիկներ դնելու
[caption id="attachment_1524463" align="alignnone" width="700"] Members of the Armenian National Congress and Armenian People's Party People lay flowers near Mysnikyan statue to commemorate those who died on the first of March in 2008[/caption] [caption id="attachment_1524464" align="alignnone" width="700"] Members of the Armenian National Congress and Armenian People's Party People lay flowers near Mysnikyan statue to commemorate those who died on the first of March in 2008[/caption] [caption id="attachment_1524465" align="alignnone" width="700"] Members of the Armenian National Congress and Armenian People's Party People hold a march from Freedom Square heading to Mysnikyan statue to commemorate those who died on the first of March in 2008[/caption] [caption id="attachment_1524467" align="alignnone" width="700"] Members of the Armenian National Congress and Armenian People's Party People lay flowers near Mysnikyan statue to commemorate those who died on the first of March in 2008[/caption] [caption id="attachment_1524468" align="alignnone" width="700"] Members of the Armenian National Congress and Armenian People's Party People lay flowers near Mysnikyan statue to commemorate those who died on the first of March in 2008[/caption]18.28 Ազատության հրապարակում Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված
հանրահավաքը սկսվեց մեկ րոպե լռությամբ: Ապա ելույթ ունեցավ Արամ Մանուկյանը. «Այնքան ենք հավաքվելու, քանի դեռ Մարտի 1-ի ոճրագործությունը չի բացահայտվել: Դա հայ ժողովրդի պատվի, արժանապատվության հարցն է: Մենք խոստանում ենք՝ շարունակել այս գործն այնքան՝ մինչև բացահայտվի: Մեր թիկունքին կանգնած են զոհերի հարազատները:
Մինչ օրս միջազգային հանրությունը երկու հարց է տալիս Հայաստանի իշխանություններին՝ ի՞նչ պատժամիջոցներ են կիրառվել անհամաչափ ուժի կիրառման համար պատասխանատուների նկատմամբ և ինչպիսի միջոցներ են կիրառվել՝ տուժողներին համարժեք փոխհատուցում տալու համար: Սրանց պատասխանը ՀՀ իշխանությունները մինչ օրս չեն տվել»:
[caption id="attachment_1524412" align="alignnone" width="1208"] Armenian National Congress and Armenian Peoples Party hold a rally on Freedom Square in Yerevan[/caption]Իր ելույթում Ստեփան Դեմիրճյանը նշեց, որ իշխանությունները անաչառ հետաքննություն և դատաքննություն իրականացնելու փոխարեն, կատարվածի ամբողջ պատասխանատվությունը բարդեցին ընդդիմության վրա. «Հարուցվեցին շինծու քրեական գործեր, խայտառակ դատավարություններ եղան: Մինչ օրս այդպես էլ որևէ մեկը պատասխան չի տվել քաղաքի կենտրոնում կատարված սպանությունների համար: Ակնհայտ է, որ այս իշխանության օրոք Մարտի 1-ի գործը չի բացահայտվելու»:
[caption id="attachment_1524414" align="alignnone" width="1133"] Armenian National Congress and Armenian Peoples Party hold a rally on Freedom Square in Yerevan[/caption]