Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալավերդու հունական թաղամասը՝ առանց հույների (տեսանյութ)

Քաղաքականություն
huyn

Հայերի ու հույների դարավոր բարեկամության վկան  Ալավերդու Մադան թաղամասն է, որը նախկինում քաղաքից 5 կմ հեռավորությամբ գտնվող գյուղ էր:  Ներկայում Մադանը բնակավայր է՝ առանց հույների: Արդեն երկար տարիներ այստեղ  գյուղին ոչ բնորոշ լռություն է, ամեն երկրորդ տան դուռ կողպված է. վերջին երկու տասնամյակում գյուղացիների մեծ մասը լքել է գյուղը: 25 տարի տարի առաջ Մադանը ազգությամբ հույն 800 բնակիչ ուներ, իսկ այժմ  6 հույն է մնացել, որոնք սակայն տարեցներ են ու տարվա մեծ մասը մեկնում են Հունաստան: Ֆիլա պապը հիշում է՝ 90-ականների սկզբին սկսվեց հույների հոսքը դեպի Հունաստան, այդ երկրի տնտեսական ճգնաժամերն էլ, հայրական օջախների կարոտն էլ նրանց այլեւս Մադան չի բերում: Հունական  բնակավայրը հիմա կիսաքանդ տներով է, կիսաքանդ  եկեղեցով ու գրեթե առանց հույների: Մադանից հեռացած հույների տներում հիմա ապրում են նրանց հարազատները, նաեւ անծանոթներ, որոնք տուն չունենալով՝ հաստատվել են դատարկ բնակարաններում: Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ տեսանյութը՝ ստորև