A
A
Հայաստան – Ուզբեկստան ֆուտբոլային խաղը չի կայանա
Ֆուտբոլի Հայաստանի եւ Ուզբեկստանի հավաքականների միջեւ այս տարվա փետրվարի 12-ին նախատեսված ընկերական հանդիպումը չի կայանա: Այդ մասին հայտնում է Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը: Ինչպես նշում է աղբյուրը, հանդիպումից հրաժարվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ պատճառաբանելով, որ Թուրքիայում այժմ քաղաքական անկայուն իրավիճակ է (խաղը պետք է կայանար Անթալիայում):